Փրկարարները փակել են ջրի փականը

Հունիսի 28-ին, ժամը 14:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, ներքևի հարկի բնակարանները ջրալցվում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները փակել են ջրի ընդհանուր փականը: