Օտարերկրյա 3 քաղաքացի` համերկրացու ծուղակում

Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, օտարերկրյա 3 քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում են տվել, որ իրենց ծանոթ Բալկար Ս.-ն ՀՀ-ում իրենց շրջագայությունը կազմակերպելու և նրանցից մեկին Կիպրոսի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով հունվարի 9-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև Լենինգրադյան փողոցում գտնվող հոստելում յուրաքանչյուրից խաբեությամբ մաս-մաս վերցրել է 2.000 դոլար և տիրացել նշված գումարին:
Հունիսի 27-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, նշված խարդախությունը կատարելու կասկածանքով, Ազատության պողոտայի 9/3 շենքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1977 թ. ծնված Բալկար Ս.-ին:
Բալկար Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: