Ոստիկանական զորքերը ևս ներառվելու են մարտական հերթապահության մեջ. Դ. Տոնոյան

Ոստիկանական զորքերը ևս ներառվելու են մարտական հերթապահության մեջ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու հավաստիացրել՝ սահմանին իրավիճակը բոլոր կողմերից վերահսկելի է:

«Իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ: Անհրաժեշտություն է առաջացել, որ Զինված ուժերի այլ զորքերի շարքին դասվող ոստիկանական ուժերը ևս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ»,-ասել է Տոնոյանն ու այդ անհրաժեշտությունը բացատրել մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ փնտրելու ցանկությամբ:
Նախարարը նշեց՝ ոստիկանական ուժերի թվաքանակը նորմայի սահմանում է: Թվաքանակի և այլնի մասին տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ: