Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի

Հուլիսի 9-ին, ժամը 10:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի կա. դժվարանցանելի վայրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները կնոջ (ինքնությունը չի հաջողվել պարզել) դին դուրս են բերել դժվարանցանելի վայրից: