Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 6-ին` ժամը 12.30-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «ԳԱԶ-32213» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 58-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 19.00-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ» եւ «Ռենո» մակնիշների ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 29-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին՝ ժամը 23.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թբիլիսյան խճուղում  վրաերթի է ենթարկել  45-ամյա կնոջ, ինչից հետո բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային.  «Նիսան»-ի երկու ուղեւորները    մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։