Սամվել Բաբայանը Արցախում է, նա հանդիպել է Բակո Սահակյանին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գտնվում է Արցախում։ Այս մասին հաղորդում է 7or.am կայքը:

Բաբայանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակն ու Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ։

7or.am-ի տեղեկացմամբ՝  Բաբայանը այցելելու է Եղբայրական գերեզման ու հարգանքի տուրք է մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին։ Այցը նախատեսված է 18։00-ին։