Առողջապահության նախարարը այցելել է մարզի բուժհաստատություններ

Այսօր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելեցի մարզի բոլոր խոշոր բուժհաստատությունները, տեղում ծանոթացա մատուցվող ծառայություններին և առկա խնդիրներին։

Այցելությանս ժամանակ ներկա էին նաև բոլոր համայնքապետերը, որոնց կոչ արեցի համայնքային բյուջեներում առանձին տողով նախատեսել կոնկրետ տոկոսով ֆիքսված առողջապահական ծախսեր, որոնք կուղղվեն համայնքին սպասարկող բժշկական հաստատությունների վերանորոգմանը և սարքավորումներով հագեցմանը։

Այցելության վերջում հանդիպեցի մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրեններին, ներկայացրեցի մեր նոր մոտեցումները բազմաթիվ առողջապահական խնդիրների շուրջ, պատասխանեցի նրանց հարցերին։

Արսեն Թորոսյան