44-ը կրկին կապի մեջ է…

Արցախի հերոս Սամվել Բաբայանի այցը ԼՂՀ ու հանդիպումը Բակո Սահակյանի հետ շատ կարևոր էր`Արցախում ներքաղաքական կայունության, արցախահայության միասնականության ու հին խնդիրներին վերջ տալու ու նոր էջից հարաբերություններ սկսելու առումով:

Կոմանդույուշին Ստեփանակերտում խոսել է քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներից, սակայն ամենակարևոր շեշտադրումը վերաբերվում էր Արցախի անվտանգության մակարդակին, բանակի մարտունակության ու առաջնագծի հզորացման խնդիրներին:

Արցախի ՊԲ նախկին հրամանատարն այդ հարցերում լինելով պրոֆեսիոնալ իր խորհուրդներով ու պրակտիկ առաջարկություններով պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Արցախի իշխանություններին`հասկանալով, որ պատերազմը սարերի հետևում չէ և պետք է ադրբեջանական բանակին դիմավորել պատրաստված ու ջախջախիչ հակահարված տալ:

Գեներալ Բաբայանի հերոսական անցյալն ու այսօր Արցախում գտնվելը նաև հզոր ոգևորության լիցք է արցախահայության համար, ինչպես նաև կարևոր մեսիջ Բաքվին, որտեղ դեռ անցած պատերազմից լավ են ճանաչում Կոմանդույուշիին ու նրա ռազմական տաղանդը:

Ցանկացած պարագայում ներքաղաքական և այլ խնդիրները պետք է թողնել անցյալում`առաջնայինն այս պահին Ադրբեջանին դիմագրավելու մարտահրավերն է և ողջունելի է, որ պատերազմի ընկերներն ու միասին պատերազմ անցած Սամվել Բաբայանն ու Բակո Սահակյանը սեղանի շուրջ քննարկում են առկա բոլոր խնդիրները, իսկ Կոմանդույուշին պատրաստակամություն է հայտնում իր գիտելիքները ծառայացնել Արցախի ՊԲ-ի մարտունակության աճին`առանց որևէ պաշտոններ ակնկալելու, ինչի մասին նա կրկին անգամ հայտարարեց Ստեփանակերտում բնակչության հետ հանդիպման ընթացքում:

44-ը կրկին կապի մեջ է:

Արտյոմ Բալասանով