Լիոնից Հայաստան հետախուզվող է տեղափոխվել

Հուլիսի 20-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Լիոն-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Էռնեստ Հ.-ին, 2012թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: