Մեկնարկեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը

Ինչպես տեղեկացնում է Blognews.am կայքը՝ Հուլիսի 22-ի երեկոյան տեղի ունեցավ «Սևան Սարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը։ Կազմակերպիչները հանդես եկան բացման խոսքով և ողջունեցին մասնակիցներին։

Հենց առաջին օրը Սամմիթ այցելեցին ճանաչված հայազգի մեդիա մենեջեր և «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և սոցիալական ձեռնարկատեր ու գործարար Ռուբեն Վարդանյանը։

Սամմիթին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ձեռներեցներ, ներդրողների և ստարտափներ ավելի քան 30 երկրներից։ Սամմիթի նպատակը նոր բիզնես հարթակի ստեղծումն է ստարտափների և ներդրողների համար, որը նմանատիպ միջոցառումներից տարբերվում է իր անմիջականութամբ։ Սամմիթի բոլոր մասնակիցները յոթ օրերի ընթացքում ապրում են վրաններում և կենցաղ կիսում միմյանց հետ։

Այս տարի սամմիթին ավելի քան 50 ձեռներեցներ հանդես կգան ելույթներով և իրենց փորձով կկիցվեն երիտասարդ ձեռներեցների հետ։ Անմիջապես բացման արարողությունից հետո առաջին ելույթն ունեցավ Ռուբեն Վարդանյանը, ով նաև հաջողություն մաղթեց Սամմիթի մասնակիցներին։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը և «Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։

Առավել մանրամասն՝ Blognews. am կայքում: