Քրեական գործերի քանակի աննախադեպ աճ է արձանագրվել. Արթուր Ղամբարյան

ՀՀ քննչական կոմիտեի 2018թ. առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման արդյունքում արձանագրվել է վերջին 4 տարիների համեմատության քրեական գործերի քանակի աննախադեպ աճ։

Օրինակ` 2017թ. առաջին կիսամյակում ՔԿ քննվել է 10526 քրեական գործ, իսկ 2018թ. առաջին կիսամյակում` 12622 քրեական գործ, այսինքն` 2096 քրեական գործով ավելի։ Նման պայմաններում էապես բարձրացել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը` նախորդ տարվա առաջին կիսամյակում 23 քրեական գործ, իսկ 2018թ. առաջին կիսամյակ 28 քրեական գործ։

Կարծում եմ` քրեական գործերի քանակը աճելու միտում ունի։ Թեև գիտակցում եմ, որ քանակական փոփոխություններից որակական փոփոխություններին անցնելու դիալեկտիկայի օրենքները ունիվերսալ են, և ցանկացած քանակական փոփոխություն հանգեցնում է համակարգի տարրերի որակական փոփոխության, սակայն հույս ունեմ, որ քրեական գործերի քանակական աճը և քննիչների ծանրաբեռնվածությունը էական բացասական ազդեցություն չեն ունենա քրեական գործերով հանրային ծառայության որակի և արդյունավետության վրա։ Հակառակ դեպքում պետք է շտապել որոնել օրենսդրական լուծումներ` մինչդատական վարույթում հանրային ծառայության որակի բարձրացման ուղղությամբ։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ՝ Արթուր Ղամբարյան