Ավտովթար Վայոց Ձորի մարզում. Հիվանդանոց են տեղափոխվել զորացրված զինվորներ

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Սարգսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Ռոբերտ Չիլինգարյանը և Գյումրիի բնակիչ՝ 20-ամյա Միքայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: