Թրամփի լուսանկարը փոխարինել են Պուտինի դիմանկարով

Ինչպես տեղեկանում ենք tert.am կայքից՝ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կապիտոլիումի շենքում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերի փոխարեն դրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը:

«Միացյալ Նահանգների նոր նախագահի» լուսանկարն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Կոլորադոյից ընտրված սենատոր Սթիվ Ֆեյնբերգը:

Պաշտոնյան լուսանկարին կից գրել է.«Պուտինն ԱՄՆ-ի նախագահն է»:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 26-ին:

Աղբյուրը չի մանրամասնում, թե ով է Թրամփի նկարը փոխարինել Պուտինի դիմանկարով: Սակայն հայտնի է, որ ՌԴ ղեկավարի նկարն ամերիկյան պետական շենքում երկար չի մնացել: