Սթիվեն Սիգալը ՌԴ ԱԳՆ-ում պաշտոն է ստացել

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru  կայքը՝ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը, ով ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ստանձնել է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հումանիտար կապերի հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

-Ես միշտ ձգտել եմ անել ամեն հնարավոր բան, որպեսզի օգնեմ ռուս-ամերիկյան հարաբերություններին: Երկար տարիներ է ինչ ես ոչ պաշտոնական աշխատում եմ այդ գործի համար, և հիմա շատ շնորհակալ եմ տրված հնարավորության համար՝ կատարելու այդ ամենը պաշտոնապես — ասել է դերասանը: