Լիլիթ Մակունցը հանդիպել է թանգարանների տնօրեններին. Դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը կներդրվի հոկտեմբերից

Դպրոցական աբոնեմենտային նոր համակարգ. հարցը քննարկվել է նաև թանգարանների տնօրենների հետ:
«Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն»,-ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային համակարգի ընդհանուր սկզբունքները՝ ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը:
Նախարարի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի 2018-ի հոկտեմբերից՝ հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան կամ պատկերասրահ և համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան:
Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսեցին թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

ՀՀ Մշակույթի Նախարարություն