«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելեցին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն

Օգոստոսի 13-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների մի մասը հանդիպեց փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ և շփվել արդեն իսկ հայրենադարձ մեր հայրենակիցների հետ: Մասնակիցները կիսվեցին իրենց անձնական փորձով, պատմեցին իրենց պատմությունը, ներկայացրին հայրենիքում ծավալած գործունեությունը:

Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը նույնպես պատմեց իր անցած ճանապարհի մասին: Փոխնախարարը սկզբում եկել է Հայաստան որպես զբոսաշրջիկ, հետո վերադառնալով հետ՝ ԱՄՆ, ուղղակի չի պատկերացրել իր կյանքն առանց Հայաստանի: Փոխնախարարը «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին խորհուրդ տվեց սիրել Հայաստանը, հաստատվել հայրենիքում և մասնագիտական հմտություններ ձեռք բերել հենց Հայաստանում: Երիտասարդների հետ հարց ու պատասխանից հետո, փոխնախարարը հաջողություն մաղթեց մասնակիցներին՝ հույս հայտնելով որ նրանցից շատերը կվերադառնան հայրենիք: