Երևանում այսօր կանցկացվի գարեջրի հոբելյանական փառատոնը

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը նեղեկացնում է.

հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու մեր մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Երևանյան մթնոլորտ, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Իսկ այդ ամենը կուղեկցվի երևանյան շատ բարձր տրամադրությամբ:
Եկեք տոնենք միասին: