Ընտրվելու դեպքում՝ Հայկ Մարությանը կարգին քաղաքապետ կլինի

Ինչպես ԿԸՀ-ի որոշումից հայտնի դարձավ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Քաղաքական ուժերը հնարավորություն ունեն մինչ օգոստոսի 29-ը առաջադրման հայտեր ներկայացնել, որոնք հանձնաժողովի կողմից կհաստատվեն մինչև սեպտեմբերի 3-ը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որի քարոզարշավի ժամկետները, ի դեպ, կրճատվել են և կտևեն ընդամենը 11 օր (սեպտեմբերի 10-ից՝ 21-ը), առաջինն են հետհեղափոխական Հայաստանում և յուրօրինակ ցուցիչի դեր պետք է կատարեն և իշխանությունների, և քաղաքական ուժերի, և, առհասարակ, բոլորի համար:

Չնայած նրան, որ գործող ընտական օրենսգիրքը, բազմիցս քննադատությունների առարկա է դարձել քաղաքակական գրեթե բոլոր ուժերի կողմից, բացառությամբ հեղինակների իհարկե, ԸՕ  բարեփոխումները դեռ գտնվում են ընթացքում և չեն կարող գործել:  Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպվելու են գործող ընտրական օրենսգրքի հիման վրա, իսկ գործող ընտրական օրենսգիրքը ավագանու ընտրությունների համար սահմանաում է «բոնուսի» ինստիտուտ, համաձայն որի՝   ընտրությունների արդյուքնում ձայների 40%-ը ստացած քաղաքական ուժը ավագանիում ձևավորում է մեծամասնություն, իսկ  նրա ցուցակի առաջին համարը ընտրվում է Երևանի քաղաքապետ:

Ճիշտ է, անգամ եթե հնարավորություն լիներ բարեփոխված ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, միևնույնն է, իշխանության թեկնածուի շանսերը մեծ կլինեին, իսկ գործող օրենսգրքի «բոնուսի» ինստիտուտի  հանգամանքը հաշվի առնելով նաև՝ կարելի վստահ փաստել, որ ՔՊ թեկնածու, դերասան Հայկ Մարությանի՝  Երևանի քաղաքապետ դառնալու շանսերը կրկնապատկվում են:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի թեկնածությանը և, ընտրվելու դեպքում, լավ կամ վատ քաղաքապետ լինելու խոսակցություններին, ապա մեկ բան ակնհայտ է, չնայած քաղաքական փորձի բացակայությանը և հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակն ու իր ուսերին դրված պատասխանատու բեռը՝ Հայկ Մարությանը փորձելու է մի քանի անգամ գերազանցել իր նախորդներին և վերափոխելով «Կարգին սերիալից» ձեռք բերված «Կարգին Հայկո» մականունը՝ կարող է և պետք է անի հնարավորն ու անհնարինը՝ Երևանի կարգին քաղաքապետ լինելու համար:

RESPUBLICA