Շվեյցարիայում Mercedes-Benz-ի և Porsche-ի արգելման պատճառները հայտնի են

Շվեյցարիայի իշխանություններն արգելել են դիզելային շարժիչով Mercedes-Benz և Porsche մակնիշի նոր մեքենաների պետական գրանցումը: Եվ այս ամենը խիստ էկոլոգիական նորմերի պատճառով:

Automotive News-ը հաղորդում է, որ սահմանափակվել է Mercedes-Benz Vito, ինչպես նաև, Porsche Macan և Cayenne մինիվեների օգտագործումը:

Մեքենաները, որոնք արդեն ներմուծվել են երկիր և ներկայացվել գրանցման, հնարավոր կլինի շահագործել միայն՝ բոլոր չափանիշներին համապատասխանելուց հետո:

Porsche-ի համար այս արգելքը առաջինը չէ: Այս ամռանը արդեն հաղորդվել է, որ խիստ էկոլոգիական նորմերի պատճառով, գերմանական բրենդը ստիպված էր որոշ ժամանակով կանգնեցնել իր մեքենաների վաճառքը եվրոպական շուկայում:

Հիշեցնենք՝  3 տարի առաջ բացահայտվել է, որ Volkswagen կոնցեռնը օգտագործել է հատուկ ծրագիր վավերացման ժամանակ շարժիչը ղեկավարելու համար, ինչի արդյունքում իրականությունը չի համապատասխանում ներկայացվածին: Վիճաբանությունը ստացավ դիզելգեյթ անվանումը: Արդյունքում գերմանական կոնցեռնը վճարեց հսկայական տուգանքներ, ղեկավարությունը հեռացվեց աշխատանքից և մեքենաները ամբողջ աշխարհում ստացան հարյուրավոր կարծիքներ: