Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնապես հերքել է. շրջանառվող լուրը իրականությանը չի համապատասխանում

ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

Հարգելի հայրենակիցներ,
այսօր armtimes.com լրատվական կայքում «Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել» վերնագրով նյութ է հրապարկվել, որում նշվում է թե Սամվել Սամվելյանի պատճառով բնակարանը կորցրած Ռազմիկ Դավթյանը լրատվականի հետ զրույցում հիշատակել է իմ անունը, պնդելով, որ ես Սամվել Սամվելյանի կնոջ բարեկամն եմ և դրա համար էլ նա որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկվել:

Հարկ եմ համարում նշել, որ իմ անձի շուրջ անիմաստ և անհեթեթ նյութերի ակտիվության պակաս վերջին շրջանում չի նկատվում, գուցե ոմանք այս կերպով են փորձում ցեխ շպրտել կենսագրությանս վրա, չգիտեմ:
Հատկապես վիրավորական եմ համարում այն, որ նշված լրատվականը, գոնե լրագրողական էթիկայից ելնելով, մինչ բամբասանքների մակարդակի լուրերը հրապարակելը, հարկ անգամ չի համարել փորձել կապ հաստատել ինձ հետ և ճշտել լուրի իսկությունը:

Հարգելի հայրենակիցներ,
ինձ ճանաչողները վստահ գիտեն, որ անհնար է իմ մասնակցությաբ կամ իմացությամբ որևէ մեկը, այն էլ իմ անվան հոլովմամբ, զրկված լինի կացարանից:

Տարատեսակ խոսակցություններին և բամբասանքներին վերջ դնելու համար՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ անվամբ շրջանառված նյութը իրականության հետ որևէ աղերս չունի, իրավապահ մարմիններին կոչ եմ անում զբաղվել այս խնդրով, գտնել իրական մեղավորներին և անկախ նրանից թե ում բարեկամներն են՝ պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հուսանք, որ իրավապահների պարզաբանման արդյուքնում` լրատվական կայքը իր պարտքը կհամարի նյութը հրապարակելու նույն ոգևորությամբ հերքում հրապարակել և ներողություն հայցել` հանրությանը չշտված և զրպարտիչ նյութերով հրամցնելու համար:

Խիղճ և խաղաղություն բոլորիս…