Այս անգամ հայազգի լեգենդար վիրաբույժը 28 երեխաների կյանք փրկեց. Հրայր Հովակիմյանը կրկին Հայաստանում է (տեսանյութ)

Սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը կրկին Հայաստանում Էր՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոն, որում դեռևս հեռավոր 1993թ.  հիմնադրել էր մանկական սրտավիրաբուժության բաժինը, որտեղ 1996թ.-ից հաջողությամբ գործում է մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը:

Ալբերտ Սթարի Ակադեմիական Կենտրոնի (ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը,  եկել էր Հայրենիք և ճիշտ 1993թ.-ի  ավյունով լծվել  իր՝ Բժշկի, սուրբ առաքելությանը:  Երիտասարդ սրտաբան-մասնագետներին վերապատրաստելուն զուգահեռ՝  արտակարգ ռեժիմով վիրահատություններ կատարելու շնորհիվ՝ Հրայր Հովակիմյանին և  իր թիմին   վերջին 2 շաբաթների ընթացքում հաջողվել է  բարդ սրտի բնածին արատներով 28 երեխաների  վիրահատել՝ փրկելով նրանց կյանքը:

Շատերը, վստահաբար, կհամաձայնեն, որ եթե չլիներ անվանի և լեգենդար սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի նվիրվածությունն ու հայրենիքի հանդեպ ունեցած սերը՝ գուցե առ այսօր Հայաստանում չունենայինք նման բարձրակարգ  սրտային վիրաբույժներ և սրտային վիրաբուժության կենտրոններ:

Սրտային վիրաբուժության գծով  մեծ թվով հայաստանցի բժիշկներ  վերապատրաստած լեգենդար սրտային վիրաբույժը երբեք չի փորձել ընդգծել իր անունը, իր առաքելությունն էլ կատարել է ոչ թե փառքի, այլ՝ կյանքեր փրկելու համար միայն:

Անգնահատելի է նրա ավանդը հայկական սրտային վիրաբուժության զարգացման գործում, անգնահատելի է, քանզի հայաստանյան շատ կենտրոններում նրա շնորհիվ նաև, բացառությամբ սրտի փոխպատվաստման, այսօր կատարվում են սրտի տարբեր վիրահատություններ:

Լուսանկարները և տեսանյութը՝  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի:

ResPublica

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит и в помещении

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

На данном изображении может находиться: один или несколько человек и люди сидят

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят и люди стоят

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

На данном изображении может находиться: один или несколько человек

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и телефон

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят

На данном изображении может находиться: 1 человек, сидит и в помещении