Ցնցող տուն-ավտոմեքենա մեր օրերում

Չնայած հիմա անիվների վրա տները համարվում են «անցյալի վերապրում», սակայն մեզանից յուրաքանչյուրի մոտ գեթ մեկ անգամ եղել է ցանկություն վերցնել իրերը և սեփական ավտոմեքենայով գնալ շատ հեռու: Այդ իսկ պատճառով Furrion ընկերություն չի համարում այս գաղափարը հնացած և CES 2017 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է այդպիսի տրանսպորտային միջոցի ժամանակակից տարբերակը:

Արժե նշել, որ Furrion-ի անիվների վրա մեքենան ֆանտաստիկ է: Մեքենայի արտաքին պատերում տեղադրված են 75 դյույմանոց հեռուստացույցեր:

Տանիքում կա վայրէջքի հրապարակ փոքր ուղղաթիռների համար, ջակուզի և հանգստի գոտի:


Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել վարորդական կաբինայի ինտերիերին: Դրա գլխավոր մասը սենսորային պանելն է, որը վարորդին հնարավորություն է տալիս տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեքենայի մյուս հատվածներում: Մեքենայի ամբողջ երկայնքով տեղադրված են տեսախցիկներ, որոնք երաշխավորում են ապահովությունը:

Մեքենան ունի նաև փոքր խոհանոց: Հարմարավետ հանգստի համար հատկացված է գոտի՝ 75 դյույմանոց հեռուստացույցով: Այն կարող է դիմադրել և՜ ցրտին, և՜ վիբրացիային: Սալոնում կա հարմարավետ ննջարան, էլեկտրական բուխարի, սմարթ-ցնցուղ և զուգարան:

Պետք է նշել, որ Furrion ընկերությունը մասնագիտացված է իսկապես շքեղ և տարբերվող տներ, զբոսանավեր և ավտոտնակներ պատրաստելու գործում:

Ավտոտնակի այսպիսի օրինակը ցուցադրում է ընկերության հնարավորությունները: Մասնագետները պատրաստ են կառուցել ավտոտնակները ամենապահանջկոտ հաճախորդների ցանկություններին համապատասխան: