Դուբայը կրկին զարմացնում է

Դուբայի հայտնի հյուրանոց Burj Al Arab-ի առավոտյան ճաշացուցակում ավելացրել են ոսկուց պատրաստած կապուչինո: Այս մասին տեղեկացնում է Emirates Woman-ը:

Հյուրանոցի հաճախորդներին ամեն օր ժամը 08:00-11:00 առաջարկում են համտեսել մեկ բաժակ սուրճ, որն արժի գրեթե 24 դոլար: Ըմպելիքի գինը բացատրվում է նրանով, որ այն ձևավորված է 24 հարգի իտալական ոսկու փայլաթիթեղով:

Սուրճի հետ մատուցում են նաև շոկոլադե զեֆիր Grand Cru Guanaja՝ այդպիսի ոսկյա թիթեղներով ձևավորված:

В отеле Дубая появился золотой капучино (фото)