«Դու անկախ ես». տոնական միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է:

Դեպի Հրապարակ տանող փողոցներում տեղադրված բեմերում ու հարթակներում ներկայացվում են մշակութային բոլոր շերտերը՝ երաժշտական ժանրային բազմազանությամբ: Տոնական միջոցառումներն անցկացվում են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո: Ժամը 16:00-ից Երևանի Ամիրյան փողոցն այսօր ռոքի սիրահարներինն է: Նույն ժամից մայրաքաղաքի Աբովյան փողոցում իրենց տոնական օրը կարող են վայելել ջազի սիրահարները: Շահումյան հրապարակում դասական բեմն է: Ազգային, ժողովրդական ու գուսանական երաժշտության սիրահարներին այսօր կձգի հատկապես Տիգրան Մեծ-Մհեր Մկրտչյան խաչմերուկում կազմակերպված խոշորածավալ համերգային ծրագիրը: Արամ-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հեղինակային երգի համերգ է, Հյուսիսային պողոտայի մի քանի բեմերը «կգրավեն» էլեկտրոնային երաժշտության սիրահարներին:
Հանրապետության հրապարակի հարթակներում նախատեսվում է կավճանկարչություն, վերնիսաժ, քանդակների ստեղծում, թատերական, էստրադային, մանկական ներկայացումներ՝ շուրջ երկու տասնյակ կոլեկտիվների մասնակցությամբ:

23:00-ին Հանրապետության հրապարակում տոնական օրը կամփոփի շքեղ հրավառությունը: