Ընթերցանությունը դարձնում է մարդկանց ավելի բարի և հանգիստ

Ամերիկացի գիտնականները պատմել են, թե ինչ օգուտ են ստանում մարդիկ գիրք կարդալիս: Հիմնականում այն օգնում է ազատվել սթրեսից: Մարդը հայտնվում է ուրիշ աշխարհում և մոռանում սեփական խնդիրների մասին, որը հետազոտողների կարծիքով հանգստացնում է:

Կարդալիս մարդիկ ավելի լավ են լսում և հասկանում իրենց, և սա օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: Ամբողջաական հանգստի հասնելու համար պետք է ընթերցանությանը տրամադրել նվազագույնը 2 ժամ:

Բացի այդ, ընթերցանությունը դարձնում է մարդկանց ավելի բարի և ինքնավստահ: Ինչպես նաև, այն լավացնում է շփման հմտությունները, քանի որ բառապաշարը հարստանում է:

Բրիտանացի հետազոտողները բացահայտել են, որ սերը դեպի ընթերցանություն կարելի է իմանալ երեխայի ԴՆԹ-ից, այդ հմտությունները արդեն կան գենում: Հետաքրքիրն այն է, որ ընթերցանության կախվածությունը պահպանվում է գեներում՝ անկախ ընտանիքի սոցիալական և տնտեսական կարգավիճակից, որտեղ դաստիարավում են երեխաները: