Ճապոնիայում աշխատանքի ժամանակ քնելը արգելված չէ

Ճապոնիայում լայն տարածում է գտել աշխատանքի ժամանակ քնելը, քանի որ մինչև ուշ գիշեր նրանք ստիպված են մնալ աշատավայրում կամ ավարտել աշխատանքը տանը:

Ճապոնացիների համար շատ կարևոր նշանակություն ունի իրենց կարիերայում հաջողությունը՝ այդ իսկ պատճառով նրանք հաճախ զոհաբերում են իրենց առողջությունը և քունը:

Հասարակական վայրերում քնելը ստացել է «Ինէմուրի»  անվանումը, որը թարգմանաբար նշանակում է ներկա գտնվել և քնել: Աշխատանքի ժամանակ քնելը արգելված չէ, և նույնիսկ հասարակությունը ողջունում է այն, քանի որ քնել աշխատավայրում կամ տրանսպորտում կարող է միայն գերհոգնած մարդը, ինչը փաստում է այն մասին, որ նա շատ է աշխատել:

Իհարկե քունը աշխատանքի ժամանակ չպետք է ստեղծի վթարային իրավիճակ, և սոցիալական կարգավիճակը նույնպես կարևոր դեր է խաղում՝ մարդիկ ավելի բարեհամբյուր են գտնվում ղեկավարի քնին, քան ենթակայի:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ով եք դուք: Եթե դուք նոր աշխատակից եք, ապա դուք պետք է լինեք ակտիվ: Բայց եթե դուք 40 կամ 50 տարեկան եք և քունը ոչ մի կերպ չի կարող ազդել ձեր պարտականությունների վրա՝ դուք կարող եք քնել: Որքան բարձր է ձեր սոցիալական կարգավիճակը, այնքան երկար դուք կարող եք քնել:

Ոմանք կարող են նախանձել ճապոնացիներին, բայց իրականում նրանք շատ են աշխատում և գերհոգնում են՝ վնասելով սեփական առողջությունը: Այդ իսկ պատճառով Ճապոնիայում գոյություն ունի «Կառոսի» եզրույթը, որը նշանակում է «մահ աշխատանքի ժամանակ»: Կառավարությունը փորձում է ստիպել ճապոնացիներին հանգստանալ: