Աստղային դիետաներ

Ամեն անգամ լսելիս, որ աստղերը կամ դերասանները որևէ միջոցառումից առաջ նիհարել են 10 և ավել կիլոգրամ՝ առաջանում է հարց՝ ինչու՞ ես չեմ կարող կամ ինչու՞ է նրանց դիետաները այդքան արդյունավետ:

Ահա մի քանի աստղերի դիատաները՝

Ջեսսիկա Ալբա

Картинки по запросу ջեսսիկա ալբբա

Ջեսսիկա Ալբան պատմել է, որ 2 երեխաների ծննդից հետո որոշել է լրջորեն հետևել իր կազմվածքին: Ամեն անգամ տնից դուրս գալիս նա կրել է կորսետ, որը չնայած թույլ չեր տալիս նորմալ շնչել, բայց կազմվածքը հիանալի տեսք ուներ: Դերասանուհին երկար ժամանակ էր անցկացնում մարզասրահում և հետևում իր սննդակարգին:

Գվինեթ Փելթրոու

Картинки по запросу գվինեթ պելթրոու

Գվինեթ Պելթրոուն ևս շատ ժամանակ էր ծախսում մարզասրահում և հետևում խիստ սննդակարգի: Ամեն առավոտ նա խմում էր ծովային կաղամբ(морская капуста)-ից պատրաստված հյութ, ճաշին՝ սենդվիչ(ածխաջրերի քիչ պարունակությամբ), իսկ ընթրիքին՝ 30 գ հնդկահավ և ապուր:

Ջենիֆեր Էնիստոն

Картинки по запросу jennifer aniston

Դերասանուհին ընթրում է ռեստորանում կամ սրճարանում, իսկ նախաչաշին և ճաշին ուտում է շիլաներ կամ խյուս: Դրանցում չկա ո՛չ աղ, ո՛չ շաքար, ո՛չ համեմունք, բայց դրանք հարուստ են օգտակար նյութերով, որոնք կարգավորում են մարսողական համակարգի աշխատանքը և մաքրում օրգանիզմը: Եվ մեկ ամիս անց կարելի է թույլ տալ որևէ քաղցրավենիք ուտել, բայց ոչ մեծ քանակությամբ:

Էն Հեթուեյ

Картинки по запросу էն հեթուեյ

Էն Հեթուեյը ավելի խիստ դիետաներ է նախընտրում: «Թշվառները»  ֆիլմում նկարահանվելու համար նա ստիպված էր ամեն օր ուտել 2 բաժին վարսակի փաթիլներ:

Քրիստինա Ագիլերա

Картинки по запросу քրիստինա ագիլերա

Երգչուհին առաջարկում է «գունավոր դիետա»: Օրվա ընթացքում կարելի է ուտել միայն այն մթերքները, որոնք ունեն նույն գույնը: Օրինակ «նարնջագույն» օրը Ձեր սննդակարգում կարող են լինել՝ նարինջ, գազար, պղպեղ, արքայանարինջ և այլն:

Բեյոնսե

Картинки по запросу բեյոնսե

Բեյոնսեն նշել է, որ նկարահանումներից առաջ նրան օգնել է մի տարօրինակ հյութ: Անհրաժեշտ է հյութը պատրաստել լայմից կամ լիմոնից, ավելացնել պղպեղ, թխկու օշարակ և ջուր: Պետք է խմել սա օրը 12 անգամ: Երգչուհուն հաջողվել է նիհարել 10 կգ 14 օրում: