Ինչու՞ են չինացիները ուտում փայտիկներով

Չնայած չինացիները միշտ կեղծում են եվրոպական ապրանքները, սական իրենք հավատարիմ են մնացել փայտիկներին:

Բանն այն է, որ չինացիները ամեն ինչին մոտենում են փիլիսոփայորեն: Դանակի և պատարաքաղի առկայությունը սեղանի վրա, չինացիների կարծիքով, ասոցացվում է դաժանության և պատերազմի հետ:

Հին ժամանակներում փայտիկներով կերել են միայն ազնվականները, իսկ հասարակ մարդիկ կերել են ձեռքերով: Լեգենդներում ասվում է, որ փայտիկներով տաք քարերը դնում էին ջրի մեջ, որ այն տաքանա: Եվ այդպես դրանք հայտնվեցին չինական սեղանի վրա:

Չինաստանում փայտիկները  արտադրվում են տարբեր նյութերից: Փայտից (միայն բամբուկից), փղոսկրից, նեֆրիտից և պլաստմասայից: Չինացիները հիմնականում օգտագործում են պլաստմասայից և փայտից պատրաստված փայտիկներ:

Ամեն տարի Չինաստանում աղբն են նետում 45 մլրդ փայտիկ: Հետաքրքիրն այն է, որ հենց չինացիներն են սովորեցրել կորեացինեին և ճապոնացիներին օգտագործել փայտիկներ:

Չինացիները կտրականապես մերժում են օգտագործել դանակ և պատարաքաղ: Ավելին՝ չինացիները նույնիսկ Եվրոպայում շարունակում են ավանդույթը և ուտում  փայտիկներվ:

Չինական խոհանոցը հարյուրամյակների ընթացքում այնպես է ստեղծվել, որ հարմար լինի փայտիկով ուտել: Այդ իսկ պատճառով չինակակն խոհանոցում ուտելիքները փոքր չափաբաժնով են լինում: Եթե մեզ մոտ ասում են «բարի ախորժակ», ապա նրանք ասում են «դանդաղ կե՛ր»: Համարվում է, որ դանդաղ և երկար ծամելը լավ է անդրադառնում առողջության վրա: Չինացիները ասում են «ծամի՛ր 100 անգամ, ապրի՛ր 100 տարի»:

Երեխաները սովորում են օգտվել փայտիկներից 3-4 տարեկանում: Դրա համար օգտագործվում են ավելի կարճ և ձևավորված փայտիկներ:

Ինչպես նաև չինական փայտիկները օգտագործվում են որպես էկզոտիկ զենքեր: Դրանք դրվում են գերեզմանին և նվիրում են հարսանիքների ժամանակ: