Վանեցյանի շնորհիվ՝ խնդիրը լուծվել է. 10 տարի դադարից հետո վերսկսել է շենքի շինարարությունը

Panorama.am-ը գրում է.

Արգիշտի փողոցում՝ Գինու գործարանին հարող տարածքում գնտվող կիսակառույց բազմաբնակարան շենքի շինաշխատանքները շուրջ տասը տարվա դադարից հետո վերսկսվել են։

«Փրոջեքթ Դի» և «Փրոջեքթ Սի» կազմակերպության տնօրեն Տիգրան Ասրիյանցը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկար ժամանակ դադարեցված ծրագիրը հնարավոր դարձավ իրագործել «Արմսվիսբանկ»-ի տրամադրած վարկային միջոցներով։

«Ծրագիրն ընդհանուր առմամբ կտևի մեկից-մեկուկես տարի, որի ավարտին թե գնորդները, թե իրացման գոտիների բնակիչները կստանան հարդարված բնակարաններ՝ Գինու գործարանի հարող տարածում և Կոնդում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկին, Ամերիաբանկին և HSBC բանկին, որոնք կառավարության հորդորին ընդառաջ՝ զիջեցին տարիների ընթացքում կուտակված տույժերն ու տուգանքները, և ծրագիրը դարձավ իրագործելի»,- նշեց Տիգրան Ասրիյանցը։

Շինարարության հրապարակում էին գտնվում նաև իրենց բնակարանամուտին սպասող բնակչները։

Նրանցից Մարիա Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց. «Շինարարությունն իրականացվող կազմակերպությունը սնանկ էր ճանաչվել և շենքի կառուցման աշխատանքները կանգնած էին։ Այսօր արդեն աշխատանքնեչը վերսկսվել են և մեզ խոստացել են, որ մոտավորապես ութ ամսից բնակարանը պատրաստ կլինի, սակայն աշխատանքները կախված է նաև եղանակից, թե ինչպիսի ձմեռ կունենանք։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կառավարությանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ տասը տարվա արդեն անլուծելի թվացող խնդրին դրական հանգուցալուծում տալու համար»։

Լուսանկարները` Panorama.am կայքի։

Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։