Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ը կբարձրացնի որակապես նոր մակարդակի

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց, որ ընդունել է առաջարկը:

«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ֆելիքս Ցոլակյանն ունի պետական կառավարման հարուստ փորձ, ուժային կառույցներում լավագույնս է իրեն դրսևորել, այսօր էլ իր գիտելիքները կծառայեցնի ԱԻՆ-ի պես կարևոր նախարարության, կառույցի ամրապնմանն ու որակապես նոր մակարդակի կբարձրացնի տվյալ`պետության և քաղաքացիների անվտանգությանը միտված հաստատությունը:

Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում ԱԻՆ-ն ունի իր ուրույն տեղը`թե ներքին անվտանգության ապահովման, թե պատերազմական վիճակում իր ենթակառուցվածքներն ու կադրերն բանակի շահերին ու կարիքներին ծառայեցնելու տեսանկյունից:

Շատ կարևոր է, որ կառավարության կազմում ընդգրկվեն այնպիսի կադրեր, որոնք աչքի են ընկել իրենց պրոֆեսիոնալությամբ, հանրության կողմից վայելում են հարգանք, ունեն անցած անբիծ ճանապարհ ու պատրաստակամություն են հայտնում ծառայել պետությանը:

Արտյոմ Բալասանով