Ջուրը կարող է օգնել սթրեսի դեմ պայքարում

21-րդ դարի խնդիրներից է ամենօրյա սթրեսը, որն առաջացնում է անքնություն, խրոնիկ հոգնածություն և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում: Բայց պարզվում է սրա դեմ հեշտությամբ կարելի է պայքարել: Կանադացի գիտնականները կարծում են, որ սթրեսից կարելի է ազատվել սովորական խմելու ջրի միջոցով: Այս ամենը ապացուցելու համար փորձագետները անցկացրել  են մասշտաբային հետազոտություններ, որոնց մասնակցել են մի քանի տասնյակ հազարավոր կամավորներ:

Անցկացվող հետազոտությունների ընթացքում բացահայտվել է, որ ջրի քանակը այն մարդկանց օրգանիզմում պակասում է, ովքեր տառապում են քնի պակասից և անքնությունից: Կանադացի գիտնականները վստահ են, եթե օրվա ընթացքում մարդը խմի 2-3լ ջուր՝ վերականգնելով ջրի բալանսը օրգանիզմում, կարելի է մոռանալ քնի խնդիրների և անընդհատ հոգնածության մասին:

Այդուհանդերձ գիտնականները նշում են, որ պետք չէ օրը մի քանի լիտրից ավել ջուր խմել, քանի որ դրա չարաշահումը կարող է վնասել օրգանիմին: