Ֆելիքս Ցոլակյանը եզակի պաշտոնյաներից է, ով միշտ ապրել է իմ Գյումրու, իմ Շիրակ աշխարհի ցավով

Մոտ 15 տարի ապրելով հարազատ Գյումրիից և հայրենիքից հեռու, հասկացա, որ գտնվելով օտար ափերում դառնում ես ավելի հայրենասեր, ավելի շատ ես ձգտում տեսնել հայրենիքը և հարազատ քաղաքը ծաղկուն և երջանիկ: Այս տարիների կարոտի մխիթարանքը ես և իմ նման հազարավոր հայորդիներ գտան ֆեյսբուքի մեջ: Հավատացեք ուշի ուշով հետևել եմ հայրենիքում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և երբևիցէ ընտրությունների ժամանակ կոչ չեմ արել ձայն տալ ինչ որ թեկնածուի, բացառություն է կազմել երևի միայն Ն.Փաշինյանը:
Մի երկու օր առաջ իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը կիսվել էր մի հաղորդաշարով, որը վարում էր իմ կողմից շատ սիրված և հարգված Նվեր Մնացականյանը: Ու երբ նկատեցի տաղավարի նրա հյուրին Ֆելիքս Ցոլակյանին ավելի ուրախացա, քանի որ նա եզակի պաշտոնյաներից մեկն է, ով միշտ ապրել է իմ Գյումրու, իմ Շիրակ աշխարհի ցավով, ով միշտ ժպտացել ու լացել է շիրակցու ու գյումրեցու հետ: Ցոլակյանը այն եզակի մարդկանցից մեկն է, ով իրոք կրել է գեներալի ուսադիրներ, բայց շատ շարքային քաղաքացիներ չեն իմացել դրա մասին, կրել է գեներալի ուսադիրներ, բայց չի կերել զինվորի բաժինը, կրել է գեներալի ուսադիրներ, բայց չի ունեցել թիկնազոր, կրել է գեներալի ուսադիրներ, բայց չի վախեցել ոտքով ու պարզ ճակատով քայլել փողոցում, կրել է գեներալի ուսադիրներ և երեք նախագահների օրոք զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ, բայց մնացել է անկուսակցական: Ցոլակյանը այն առաջին պատգամավորն է, ով լինելով ՀՀԿ-ի կողմից նշանակված պաշտոնյա, քվիարկեց Փաշինյանի օգտին:
Հարգելի իմ ընկերներ, հուսով եմ իմ գրառումը մի փոքրիկ դեր կխաղա ձեր ընտրություն կատարելու մեջ: Վստահ եմ և համոզված, որ Ցոլակյանը կշարունակի ազնվորեն պաշտպանել և ծառայել գյումրեցուն ու շիրակցուն, այո ծառայել, քան զի Նրա համար աշխատանք գույություն չունի:
Ափսոսում եմ, որ հայրենիքում չեմ և իմ դեմքում կկորի մեկ ձայն:

Հարգանքներով Ա. Մարտիրոսյան