Որո՞նք են վառ արկածների երկրները

Ըստ վարկանիաշի առաջին տեղը զբաղեցրել է Ճապոնիան, որին հաջորդում են Ուզբեկիսատանը և Սենեգալը:

Lonely Planet-ի փորձագետները կազմել են այն երկրների ցուցակը, որտեղ տուրիստները պետք է գնան առաջին հերթին, եթե նրանք արկածների սիրահար են: Ցուցակը սկսվում է Ճապոնիայով, որտեղ պլանավորված է անցկացնել ռեգբիի աշխարհի խաղերը, իսկ 2020 թ-ին ամառային Օլիմպիադան:

Երկրորդ հորիզոնականում է Ուզբեկիստանը, և եռյակը փակում է Սենեգալը, որը փորձում է խթանել տուրիստների այցելության քանակը: Այդ իսկ պատճառով Դակարի հարևանությամբ կառուցվել է նոր օդանավակայան:

Չորրոդ հորիզոնականում է Թայվանը, այնուհետև Հյուսիսային Շրի-Լանկան: TOP 10-ի ցուցակում ընդգրկված են նաև Հորդանանը, Իսլանդիան, Էֆիոպիան և Իտալիան: