Ինչպե՞ս կանվանակոչեն թագավորական ընտանիքի նոր անդամին

Մեգան Մարքլի հղիությունը դարձել է աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Արքայազն Չարլզը, ով չորրորդ անգամ կդառնա պապիկ, ասել է՝ ինչպես կանվանակոչեն իրենց երեխային Հարրին և Մեգանը: Բրիտանիայի թագավորական ընտանիքը աշխարհի ամենապահպանողական ընտանիքներից մեկն է: Եղիսաբեթ II  հոգացել է, որ Բուքինգհեմյան պալատի բոլոր անդամները հետևեն կարգ ու կանոնին: Առանձին ցուցակում է դքսուհիների հղիությունը, որը գրավում է համաշխարհային ԶԼՄ-ի ուշադրությունը:

Սակայն այս անգամ Մեգան Մարքլը չի խախտել կանոնը, այլ արքայազն Չարլզը:

Իր խոսքում նա նշել է.

— Տիկնայք և պարոնայք, տղաս՝ Հարրին, պատմել է, որ Ավստրալիա իրենց վերջին այցելության ժամանակ, իրենց շատ անուններ են առաջարկել: Բայց ես կասկածում եմ, որ ընտրվել են երկեւ անուն՝ Քայլի և Շեյն:

Այսպիսով, արքայազն ակնարկել է, որ նրանք երեխայի համար ընտրել են Ավստրալիայի երկու հայտնիների անուններ՝ երգչուհի Քայլի Մինոգ և մարզիկ Շեյն Վորն: