Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ոգեկոչելով Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը:

image (1024×682)

image (1024×682)

image (1024×682)

image (1024×682)

image (1024×682)

image (1024×682)