Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը

Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները:
Ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:
Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար: Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը: Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ:

4c43fd3c474ef2ef9c8621e0cbc2e1c686bb71da.jpeg (750×500)

d30c22ded0a70f5d991f5cec3829dfffc28b88d2.jpeg (750×500)

e6794694bbe5c3dccdd1adac665218df59262553.jpeg (750×500)

3fee7a2ebd085616137c7f6b71811244d1822019.jpeg (750×500)

1128c563aa98824e4c0090e4078384b56481f017.jpeg (750×500)

bbc5f28fe84479514cb5d1cf873b550bd84eb88d.jpeg (750×500)

6f88f19250e30b85f5de9800785321be138e3d23.jpeg (750×500)

b442613e82b0f86ec3e12de61c191562c8124ba9.jpeg (750×500)