«Ահեղ դատաստան» ներկայացումը նվիրվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Դեկտեմբերի 6-ին և 7-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ. Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեի մատուցմամբ՝ ուղեկցվելով Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով, որի հեղինակը նույնպես Պ․ Միչիկեն է։

Դեկտեմբերի 6-ին. մենակատարներ՝ Սիրանուշ Գասպարյան /սոպրանո/, ՀՀ վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյան /մեցցո-սոպրանո/,

ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյան /տենոր/, Հովհաննես Ներսեսյան /բաս/:

Դեկտեմբերի 7-ին. մենակատարներ՝ Էլենի Մաթոս /սոպրանո, ԱՄՆ/, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյան /մեցցո-սոպրանո/, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյան /տենոր/, Հայկ

Տիգրանյան /բաս/:

Ներկայացման դիրիժոր՝ Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Զգեստների ձևավորումը՝ Ալբերտո Սպիացիի /Իտալիա/, վիդեո ծրագրավորումը՝ Դեյվիդ Բրոկոլիի /Իտալիա/:

Ներկայացումը նվիրվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։