Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել հարգելով Հիշատակի օրը՝ Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չիրականացնել (տեսանյութ)

Շիրակի մարզից ՙՙԻմ Քայլը՚՚ դաշինքի վարկանիշային ցուցակով առաջադրված ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասվում է.

Ներողություն եմ խնդրում, ժամանակի սղության պատճառով, գյուղական համայնքներ չայցելելու համար…
Բոլորին կոչ եմ անում ընտրություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն՝ Ձեր մեկ քվեն շատ կարևոր և որոշիչ է…
Թեկնածուներին հորդորում եմ հարգել Հիշատակի օրը և Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չիրականացնել…
Ես ինքս Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չեմ իրականացնելու…
Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Առավել մանրամասն՝ տեսաուղերձում:

Ֆելիքս Ցոլակյան