Ֆելիքս Ցոլակյանը հայտարարություն է տարածել

Շիրակի մարզից ՙՙԻմ Քայլը՚՚ դաշինքի վարկանիշային ցուցակով առաջադրված ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի՛ հայրենակիցներ,

ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ի ուրախություն մեր ժողովրդի` մենք կարողացանք համերաշխության և հանդարտության մթնոլորտում անցկացնել քաղաքակիրթ ընտրություններ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։
Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել իմ օգտին քվեարկած ու չքվեարկած շիրակցիներին և վստահեցնել, որ մեր բարեկամությունը երբեք կասկածի տակ չի դրվելու, քանզի ես շարունակելու եմ ծառայել բացառապես ժողովրդին` անկախ նրանից թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ։
Վստահ եմ` ժողովրդի հետ միասին հաղթահարելու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, ի փառս մեր Հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի…
Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Ֆելիքս Ցոլակյան