Ֆելիքս Ցոլակյանի խորհուրդը Արթուր Վանեցյանին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատմել է, որ աշխատանքի ընդունվելիս՝ գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը նրան խորհուրդ է տվել ու ասել.

-Թուղթը, որի տակ ստորագրում ես, ուղղակի թուղթ չէ, այլ մարդու ճակատագիր։

Վանեցյանը նաև հավելել է, որ չկա մեկը, ում մեղավորությունը ինքը ապացուցել է ու այդ մարդը թշնամացել է իր հետ: Նրա խոսքով, դա հոգեբանություն է։ Եթե ապացուցում ես անձի մեղքը, ապա՝ չի նեղանում։ Իսկ «գլխին սարքելն ուղղակի սրիկայություն է»։