«Փոքր և միջին բիզնեսի համար Երևանում տուրքերը 2019 թվականին չեն բարձրանա». Հայկ Մարությանի առաջարկը

Դեկտեմբերի 25-ի նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի՝ Երևանում տեղական տուրքերը հիմնականում պահպանվել են՝ բացառությամբ մի քանիսի: Մասնավորապես, օրացուցային տարվա համար տեղական տուրքը կբարձրանա առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և շոգեբաղնիքներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար:

Անդրադառնալով տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին հարցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ տարեկան մինչև 58,3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականին չեն բարձրանա:
«Որոշ տուրքեր այս նախագծով բարձրանում են, բայց քանի որ մեր քաղաքականությունն է՝ աջակցել փոքր ու միջին բիզնեսին, ուստի ես առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ ունենանք և այդտեղ սահմանենք բացառություններ փոքր ու միջին բիզնեսի համար: Այն է՝ մինչև 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այս բարձրացումներից: Այսինքն՝ կառաջնորդվեն հին տուրքերով: Ճիշտ է, մենք նիստը կանենք հունվարի 15-ին կամ 20-ին, բայց այդ որոշումը կգործի հունվարի 1-ից»,— նշել է քաղաքապետը:

2a50ea4dd5bceb5f9074e3bc06cd5e57978092da.jpeg (900×600)

209bbe8391cf348cb3c9c5ae084e5a8dfce2c316.jpeg (900×600)

f702ccdbfabbc49995aded34ee2308c86c6a64f1.jpeg (900×600)

4ff0c31652d30272db37bbaca4d4e543b36fd56c.jpeg (900×600)

88881bfe9898ddbb8d89353468e60fa4f8a36163.jpeg (900×600)