Նիկոլը Փաշինյանը անդրադարձել է Կարագանդայի դեպքին

Լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին և ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին՝ նշելով, որ չի կարող ազգամիջյան որևէ ենթատեքստ լինել:

Փաշինյանը լրագրողներին հորդորել է լուրերը ստուգել, նոր հրապարակել:

Վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է.

-Ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել և դանակահարողների խմբի մեջ նաև ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել, այնպես որ ազգամիջյան որևէ կոնտեքստ լինել չի կարող: