ՃՏՊ Ծերենցի փողոցում. ավտոմեքենան բախվել է սյանը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հունվարի 8-ին, ժամը 00:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ա. Մ.), որն էլ բախվել է էլեկտրական սյանը և վնասել այն:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Էլեկտրական ցանցի աշխատակիցները կատարել են հոսանքազրկման աշխատանքներ: