էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի սոցիալապես անապահով ընտանիքների համար

ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որում մասնավորապես ասվում է.

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր

ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ

բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։

Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է․․․

Հ․Գ․ Ամեն դեպքում փաստացիորեն 2019թ փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ/կվտժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ»: