Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընտանեկան նոր լուսանկարը

Ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն նոր լուսանկար է հրապարակել իր բազմանդամ ընտանիքի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում պատկերված են 33-ամյա Ռոնալդուն, նրա քաղաքացիական կինը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, ինչպես նաև ֆուտբոլիստի չորս երեխաները:

Երեխաներից կրտսերը՝ Ալանան, զույգի միակ համատեղ երեխան է. մյուս երեքը ծնվել են փոխնակ մոր միջոցով:

Սակայն դատելով լուսանկարից` Ռոդրիգեսը բոլոր երեխաներին սիրով ու ջերմությամբ է վերաբերվում:

Ավելի վաղ տված հարցազրույցների ժամանակ Ռոնալդուն խոստովանել էր, որ ցանկանում է առնվազն յոթ երեխա ունենալ: