Ամերիկուհին ծննդաբերել է տարիներ շարունակ կոմայում գտնվելուց հետո

Ամերիկուհին, ով 14 տարի գտնվում է կոմայում, ծննդաբերել է եւ երեխա ունեցել։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Ըստ հրապարակման, կինը եղել է Ֆենիքս քաղաքի клиники Hacienda HealthCare հիվանդանոցի պացիենտ։ Երեխան լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 29-ին։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է, թե ով է երեխայի հայրը։ Ստուգվում են նույն հիվանդանոցում աշխատող բոլոր տղամարդիկ։ Մինչեւ ծննդաբերության պահը բժիշկները չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում արդեն 14 տարի կոմայի մեջ գտնվող կնոջ հետ։ Ըստ իրավապահների, կինն ու նորածինը լիակատար անվտանգության մեջ են։