ՊԵԿ-ը պաշտոնապես հերքում է

Infocom լրատվականի փոխանցմամբ՝ այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտե