«Գազպրոմ Արմենիան» կարող է նվազեցնել ներդրումները Հայաստանում. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

«Գազպրոմը» վերջին պահին կարողացավ Հայաստանի նոր իշխանությունների հետ համաձայնության հասնել 2019 թվականին գազի սակագինը 10 տոկոսով բարձրացնելու հարցով՝ այն հասցնելով 1.000 խմ-ի համար 165 դոլարի: Համաձայնությունը ձևական տեսք ունի. գինը թանկացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն ներքին սակագները բարձրացնել Երևանը պատրաստ չէ: Այս մասին ասվում է «Կոմերսանտ» պարբերականում հրապարակված հոդվածում: Ըստ փորձագետների՝ «Գազպրոմը», փաստորեն, կարողացավ չեղարկել ներքին զեղչերը, որի հաշվին նրա դուստր ընկերությունը երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ էր կատարում: Ռուսական պարբերականը հիշեցնում է, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլլերն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը 2018թ. դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիային» գազի մատակարարման պայմանագիրը լրացնող համաձայնագիր ստորագրեցին: Այս տարվա հունվարի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին վաճառվող գազի գինը թանկացրեց 10 տոկոսով՝ 1.000 խմ-ի դիմաց սահմանելով 165 դոլար. 2016-ի պայմանագրով նույն 165 դոլարը նվազեցվել էր 150 դոլարի: «Գազպրոմը» Հայաստանի սպառողներին գազի միակ մատակարարն է (Երևանը գազ է ստանում նաև Իրանից, բայց այն օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար, որը մատակարարում է Թեհրանին): «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանագիրը կնքվել է 2013 թվականին՝ տարեկան մինչև 2.5 մլրդ խմ ծավալով վառելիք մատակարարելու մասին: 2018թ. 9 ամիսներին Հայաստանին 1.37 միլիարդ խմ գազ է մատակարարվել: ««Գազպրոմը» ստիպված էր լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018 թվականի գարնանը երկրում հեղաշրջման արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո ռուսական պետական կառույցների հետ Երևանի հարաբերությունները բարդացան: Հուլիսին պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ բացահայտեց մի շարք գազալցակայաններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ձեռնարկություն «Ավտոգազում»: Այնուհետև հարկային պահանջներ ներկայացվեցին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և հենց «Գազպրոմ Արմենիային»: Գազային ընկերությունները հերքեցին մեղադրանքները և հայտարարեցին, որ երկու տարվա ընթացքում տարեկան 27.6 մլն դոլարի վնաս են կրել: Կառավարությունը պնդեց 2019 թվականից գազի սակագինը նվազեցնելու հարցում: Արդյունքում, կողմերը համաձայնության եկան, որ գազի արժեքը կավելանա, բայց ներքին շուկայի սակագները (հազար խորանարդ մետրը 290 դոլար)՝ ոչ»,- ասվում է հոդվածում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/113199.html