Հրապարակել է 2018-ի լավագույն ֆիլմերի ցանկը

The Hollywood Reporter-ը հայտնում , որ NSFC ՝ ԱՄՆ Կինոքննադատների ազգային ընկերությունը, հրապարակել է 2018-ի լավագույն ֆիլմերի ցանկը, որի համաձայն՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել «Հեծյալը»: Այս ֆիլմի հեղինակել է չինացի ռեժիսոր Խլոյի Չժաոն։ Այն պատմում է ձիերի տաղանդավոր վարժեցնողի մասին, որը ստիպված է լինում թողնել իր աշխատանքը գլխի վնասվածքի պատճառով։

Երկրորդ տեղում Ալֆոնսո Կուարոնի «Հռոմն» է, իսկ եռյակը փակում է հարավկորեացի ռեժիսոր Լի Չհան-դոնի «Բոցավառվող»-ը։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը։ Տարվա լավագույն դերասան է համարվել Իտան Հոուկը, ով գլխավոր հերոսին է կերպավորել «Հովվի օրագիրը» ֆիլմում։ Լավագույն դերասանուհի է համարվել Օլիվիա Կոլմանը «Ֆավորիտուհին» ֆիլմից։