Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին. Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող նիստը հետաձգվեց

Infocom լրատվականը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվածօրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովմանլիազորությանը ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Դատախազն ու քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին։